Մեր ծառայությունները

Մենք մատուցում ենք շինարարական ոլորտի համալիր ծառայություններ

photo-1591955506264-3f5a6834570a
Services
Ծառայություններ

Ջեռուցում

Իրականացվում են տարբեր նշանակության շենք-շինությունների ցանկացած տեսակի ջեռուցման համակարգերի նախագծում, մոնտաժ և խորհրդատվություն: Նախագծման ընթացքում հաշվի են առնվում թե տեղական, և թե միջազգային նորմատիվների պահանջները: Համակարգերի տեղադրման ժամանակ օգտագործվում են միջազգային լավագույն արտադրողների սարքավորումներ և նյութեր: Առաջնահերթություն է տրվում էներգախնայությանը և էկոլոգիայի պահպանմանը:

Դասընթացի գրանցում

Հովացում

Պատվիրատուի պահանջներին համապատասխան նախագծվում և իրականացվում են ցանկացած բարդության և տեխնոլոգիական պահանջների շենք-շինությունների հովացման համակարգերը, դրանց գրագետ տեղադրումն ու մոնտաժ:

Դասընթացի գրանցում

Օդափոխություն

Համագործակցելով միջազգային լավագույն արտադրող ընկերությունների հետ պատվիրատուին են առաջարկվում շուկայի ամենաբարձրորակ և անխափան օդափոխության համակարգերի մոնտաժը և դրա նախագծումը: Ինչպես նաև դուստր ըներությունների կողմից առաջարկվում են հայկական արտադրության որակյալ օդափոխման սարքավորումներ և արտադրատեսակներ:

Դասընթացի գրանցում

Օդի լավորակում

Ընկերությունն իրականացնում է օդի լավորակման աշխատանքներ, այն շինություններում որտեղ ներսի օդի նկատմամբ կան հատուկ պահանջներ, կախված տվյալ սենյակի նշանակությունից և առանձնահատկություններից: Այս համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվում ղեկավարել ոչ միայն օդի ջերմաստիճանը, այլ նաև հարաբերական խոնավությունը, մաքրության աստիճանը և օդի այլ պարամետրեր:

Ծառայություններ

Ջրամատակարարում/ջրահեռացում

Ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման և մոնտաժման աշխատանքներ, այս համակարգերի անխափան աշխատանքը երաշխավորում է բարենպաստ կենցաղային պայմաններ:

Դասընթացի գրանցում

Էլեկտրամատակարարում

Ընկերությունը ներգրավելով ոլորտի լավագույն մասնագետներին Ձեզ է առաջարկում էլեկտրամատակարարաման, ավտոմատացման, հրդեհային ազդարարման և ցածր լարման համակարգերի նախագծման և մոնտաժային աշխատանքները: Ճիշտ էլեկտրասնուցման համակարգը մնացած համակարգերի անխափան աշխատանքի գլխավոր գրավականն է:

Դասընթացի գրանցում

Հակահրդեհային համակարգեր

Կյանքի համար կարևորագույն նշանակություն ունեցող «life safety system» համակարգը և նրանում մասնագիտացված լինելը առաջնային է միջազգային չափորոշիչներին համապատասխանող շինությունների ինժիներական համակարգերի նախագծման և մոնտաժի համար: Մեր մասնագետները ունեն հատուկ մասնագիտացում այս համակարգերի նախագծման և մոնտաժման գործում:

Դասընթացի գրանցում

Ծխահեռացում

Ընկերությունը երկար տարիների փորձի շնորհիվ Ձեզ է ներկայացնում ծխահեռացման համակարգերի ամենաարդյունավետ նախագծումը և մոնտաժման աշխատանքները: Հակածխային օդափոխությունը հրդեհային համակարգերի ամենակարևոր բաղադրիչներից է: Ճիշտ նախագծված և իրականացված ծխահեռացման համակարգը նվազեցնում է հրդեհային իրավիճակում վնասի չափերը և անդառնալի կորուստների հավանականությունը:

Ծառայություններ

Լողավազաններ և սպա

Մեր նորարարական և արագ զարգացող ճյուղերից մեկը լողավազանների և սպա կենտրոնների կառուցումն ու դրանցում ինժիներական համակարգերի նախագծումն ու իրականացումն է: Մենք ցանկանում ենք շուկայում առանձնանալ մեր յուրօրինակ ձեռագրով և մեր պատվիրատուին տալ միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծեր և աշխատանքներ:

Դասընթացի գրանցում

Շինարարություն