Ծառայություններ

Ջեռուցում

Ջեռուցում - Իրականացվում են տարբեր նշանակության շենք-շինությունների ցանկացած տեսակի ջեռուցման համակարգերի նախագծում, մոնտաժ և խորհրդատվություն: Նախագծման ընթացքում հաշվի են առնվում թե տեղական և թե միջազգային նորմատիվների պահանջները: Համակարգերի տեղադրման ժամանակ օգտագործվում են միջացզգային լավագույն արտադրողների սարքավորումներ և նյութեր: Առաջնահերթություն է տրվում էներգախնայությանը և էկոլոգիայի պահպանմանը:

Հովացում

Հովացում - Պատվիրատուի պահանջներին համապատասխան նախագծվում և իրականացվում են ցանկացած բարդության և տեխնոլոգիական պահանջների շենք-շինությունների հովացման համակարգերը, դրանց գրագետ տեղադրումն ու մոնտաժ:

Օդափոխություն

Օդափոխություն - Համագործակցելով միջազգային լավագույն արտադրող ընկերությունների հետ պատվիրատուին են առաջարկվում շուկայի ամենաբարձրորակ և անխափան օդափոխության համակարգերի մոնտաժը և դրա նախագծումը: Ինչպես նաև դուստր ըներությունների կողմից առաջարկվում են հայկական արտադրության որակյալ օդափոխման սարքավորումներ և արտադրատեսակներ:

Օդի լավորակում

Օդի լավորակում - Ընկերությունն իրականացնում է օդի լավորակման աշխատանքներ, այն շինություններում որտեղ նորսի օդի նկատմամբ կա հատուկ պահանջներ, կախված տվյալ սենյակի նշանակությունից և առանձնահատկություններից: Այս համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվում ղեկավարել ոչ միայն օդի ջերմաստիճանը այլ նաև հարաբերական խոնավությունը, մաքրության աստիճանը և օդի այլ պարամետրեր:

Ջրամատակարարում / ջրահեռացում

Ջրամատակարարում/ջրահեռացում - Ընկերությունն իրականացնում է ջրամատակարարամն և ջրահեռացման համակարգերի նախագծման և մոնտաժման աշխատանքներ, այս համակարգերի անխափան աշխատանքը երաշխավորում է բարենպաստ կենցաղային պայմաններ:

Էլեկտրամատակարարում

Էլեկտրամատակարարում - Ընկերությունը ներգրավվելով ոլորտի լավագույն մասնագետներին ձեզ է առաջարկում էլեկտրամատակարարաման, ավտոմատացման, հրդեհային ազդարարման և ցածր լարման համակարգերի նախագծաման և մոնտաժային աշխատանքները: Ճիշտ էլեկտրասնուցման համակարգը մնացած համակարգերի անխափան աշխատանքի գլխավոր գրավականն է:

Հակահրդեհային համակարգեր

Հակահրդեհային համակարգեր - Կյանքի համար կարևորագույն նշանակություն ունեցող «life safety system» համակարգը և նրանում մասնագիտացված լինելը առաջնային է միջազգային չափորոշիչներին համապատասխանող շինությունների ինժիներական համակարգերի նախագծման և մոնտաժի համար: Մեր մասնագետները ունեն հատուկ մասնագիտացում այս համակարգերի նախագծման և մոնտաժման գործում:

Ծխահեռացում

Ծխահեռացում - Ընկերությունը երկար տարիների փորձի և շնորհիվ ձեզ է ներկայացնում ծխահեռացման համակարրգերի ամենաարդյունավետ նախագծումը և մոնտաժման աշխատանքները: Հակածխային օդափոխությունը հրդեհային համակարգերի ամենակարևոր բաղադրիչներից է: Ճիշտ նախագծված և իրականացված ծխահեռացման համարկգը նվազեցնում է հրդեհային իրավիճակում վնասի չափերը և անդառնալի կորուստների հավանականությունը:

Լողավազաններ և սպա

Լողավազաններ և սպա - Մեր նորարարական և արագ զարգացող ճյուղերից մեկը լողավազանների և սպա կենտրոնների կառուցումն ու դրանցում ինժիներական համակարգերի նախագծումն ու իրականացումն է: Մենք ցանկանում ենք շուկայում առանձնանալ մեր յուրօրինակ ձեռագրով և մեր պատվիրատուին տալ միջազգայի ստանդարտների համապատասխան նախագծեր և աշխատանքներ:

Շինարարություն
Uzban Construction coming soon

Շինարարություն
Uzban Construction coming soon